կարևոր
421 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-06 12:39

Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել

Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել

2021 թվականի մայիսի 5-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել՝ ծովի մակերեւույթից գտնվելով 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը, նախորդ տարվա մայիսի 5-ին Սևանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա։

2021 թվականի հունվարից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 71 միլիոն 897 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նկատելի ավելացում։