կարևոր
2338 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-06 10:52

Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որից հետո տեղի է ունենալու պատվիրակությունների ընդլայնված ձեւաչափով հանդիպումը: Այնուհետև ժամը 12:15-ին Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների գերակա թեման կլինի Արցախի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: