Մայիսի 6-ը տարվա 126-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 239 օր։
- 1840 թ. - թողարկվեց առաջին փոստային նամականիշը՝ «Սև պեննի»։
- 1872 թ. - Անգլիայում հիմնադրվեց Ֆուտբոլի գավաթը։
- 1912 թ. - մահացել է Եփրեմ Խանը՝ հայ ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ։
- 1915 թ. - ծնվել է Օրսոն Ուելսը՝ ամերիկացի ռեժիսոր, դերասան։
- 1959 թ. - մահացել է Վաղարշ Վաղարշյանը՝ հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։
- 1961 թ. - ծնվել է Ջորջ Քլունին՝ ամերիկացի ճանաչված դերասան։
- 1991 թ. - Խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանեցին 18 բնակչի։
- 2001 թ. - պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը այցելեց մզկիթ։
- 2012 թ. - Հայաստանում տեղի ունեցան 5-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններ: