կարևոր
1855 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-05 23:38

Վրաստանը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը

Վրաստանը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը

Վրաստանի կառավարությունն աշխատում է երկրի ցամաքային սահմանները բացելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան:

Նախարարի հավաստմամաբ ցամաքային սահմաններում կկիրառվեն մուտքի նույն կանոնները, ինչ օդային սահմաններին:

Վրաստան ժամանող օտարերկրացիները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հաստատող վկայական: