կարևոր
2083 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-05 21:14

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի երիտասարդների հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի երիտասարդների հետ

Օրերս Արցախում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ովքեր ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության նախաձեռնությամբ հանդիպում են ունեցել Արցախի երիտասարդների հետ:

Հանդիպմանը Հակոբ Տեր-Խաչատուրյանը խոսել է Հայ դատի աշխատանքներից և Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված առաջիկա անելիքներից։

Մարիո Նալբանդյանն անդրադարձել է 1950-60-ական թվականներին Հարավային Ամերիկայի ժողովրդական շարժման և Կուբայի հեղափոխության մասին՝ համեմատելով այն այսօրվա Արցախյան իրականության հետ: