կարևոր
1831 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-05 19:43

Կառավարության հապճեպ որոշումը․ կկրճատվի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նախագիծ, որը դարձավ որոշում: Այսուհետ փոփոխվում է բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը երեկ հանրային քննարկման էր ներկայացրել մի նախագիծ, որով փոփոխվելու է բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը: Հենց նույն օրն էլ կառավարությունը հապճեպ ընդունեց որոշում, այնինչ նախագիծը պետք է շրջանառվեր մինչեւ մայիսի 14-ը, եւ մինչ այդ հնարավոր էր կողմ կամ դեմ քվեարկել:

Ըստ նոր կարգավորման, պետք է կրճատվի խորհրդի անդամների թիվը․ 32-ի կամ 24-ի փոխարեն կլինեն 20 անդամներ: Իսկ բաշխվածությունը հետեւյալն է՝ 11-ին առաջադրում է հիմնադիրը, 2-ին՝ պետական կառավարման մարմինը, երկուսին էլ՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, իսկ հինգին ուսխորհուրդը:

Այս որոշմանը բացասական են արձագանքել համալսարանականները՝ ընդգծելով, որ Կառավարության այս որոշումը ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Կառլեն Խաչատրյանի խոսքով Կառավարության այս որոշումը ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ: 

Այս որոշմանը բացասական են արձագանքել համալսարանականները՝ ընդգծելով, որ Կառավարության այս որոշումը ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում: