Հանուն հայրենիքի փրկության եւ ճգնաժամում ապրող Հայաստանի «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը կգործակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։
«Հիմք ընդունելով կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված նպատակների ու խնդիրների առաջնահերթությունը, երկրում առկա ճգնաժամային իրավիճակի նույնական գնահատականը՝ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում գործակցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ՝ ի նպաստ Հայաստանի անվտանգության բարձրացման եւ ամրապնդման»,- այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Կարեն Հակոբյանը։