կարևոր
1438 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-05 19:03

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձել են նաև Արցախում ռուս-թուրքական կենտրոնների գործունեությանը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձել են նաև Արցախում ռուս-թուրքական կենտրոնների գործունեությանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձել են Արցախում առկա իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Անդրադարձ է կատարվել Արցախի հակամարտության կարգավորման խնդիրներին, այդ թվում` կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեությանը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: