կարևոր
1177 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-05 17:23

Ազգային գրադարանում Շուշիի հայկական տպագրությանը նվիրված ցուցադրություն կբացվի

Ազգային գրադարանում Շուշիի հայկական տպագրությանը նվիրված ցուցադրություն կբացվի

Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի նախաձեռնությամբ մայիսի 10-ին գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա Շուշիի հայկական տպագրության նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։ Կներկայացվեն Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող Շուշիի հրատարակությունները։

Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, որը նաև գիտեր հայերեն։ 1827 թվականին բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։ Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին և քարոզչական նպատակներ էին հետապնդում։ Բացի հոգևոր գրականությունից, Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։