կարևոր
3838 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-05 15:51

ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է զոհվել

ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է զոհվել

Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։

Կատարվում է քննություն: