Աժ պատգամավոր Աննա Գրիգորյանը որոշում է կայացրել քաղաքական ուղին շարունակել «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը։
««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է իր հիմքում ունենալով Սյունիքը։ Այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը կարծում եմ՝ ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետեւ գործող իշխանությունը համապատասխան ջանքեր եւ արդյունավետ գործողություններ չի իրականացրել եւ անտարբերության է մատնել Սյունիքը։ Այս կուսակցության կորիզը Սյունիքի համայնքապետերն են, եւ այն նպատակ ունի վերածնելով Սյունիքը՝ այն տարածի ամբողջ Հայաստանում»,-նշել է պատգամավորը։