Մայիսի 5-ին` ժամը 10:01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ 2-րդ շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում թափվել են մոտ 3 խմ քարեր։
Փրկարարները «Վայքի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: