Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է Իսրայելի հերթական ավիահարձակման մասին:
Սիրիական բանակը հայտնել է, որ գիշերը Իսրայելը հրթիռներ է արձակել Լաթաքիայի ուղղությամբ: Հարձակման հետեւանքով՝ մեկ խաղաղ բանկիչ է զոհվել, 6 մարդ վիրավոր է: Հասցվել է նաեւ նյութական վնաս:
Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռներից մի քանիսը:
Իսրայելը մեղադրանքին առայժմ չի արձագանքել:
Լրատվամիջոցներն ընդգծում են հատկանշական մի փաստ. թեեւ վերջին մի քանի տարիներին Իսրայելը պարբերաբար թիրախավորում է Սիրիայի տարբեր շրջանները, սակայն հարվածներ հազվադեպ են հասցվում Լաթաքիայի ուղղությամբ, որի մոտ է գտնվում ռուսական ավիաբազան: