ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով»,- հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը մարտի 1-ի գործով գտնվում է հեռախուզման մեջ: Քանի որ նա ՌԴ քաղաքացի է, Ռուսաստանը նրան չի հանձնել Հայաստանին: