կարևոր
3055 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-05 11:28

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու գմբեթների քանդումը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու գմբեթների քանդումը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթների քանդումը: Այս մասին տեղեկացրել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից:

«Նկատելի է, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իսպառ վերացվի հայ հոգևոր-մշակույթային ժառանգությունն Արցախի տարածքից, երբեմն վերանորոգման շղարշի ներքո անհաջող փորձեր գործադրելով Արցախից վերացնել հայ քրիստոնեական ժառանգության հետքերը:

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը դատապարտելու Ադրբեջանի սույն մշակութակործան գործունեությունը և քայլեր ձեռնարկելու այս ավերիչ գործնթացը կասեցնելու համար»,- գրված է հայտարարությունում:

Մինչև   Արցախյան  երրորդ  պատերազմը  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին  այս  տեսքն  ուներ

Нет описания.