կարևոր
298 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-05-05 10:41

ԱԺ-ն ընդունեց լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը միայն ժամը 22:00- 07:00-ն թույլատրվող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը միայն ժամը 22:00- 07:00-ն թույլատրվող նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդի համար ծավալային սահմանափակման փոխարեն նախատեսվում է կիրառել ժամային սահմանափակում:

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ընդունվեց խորհրդարանի մայիսի 5-ի նիստում:

Նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը` սահմանելով, որ գովազդները կարող են իրականացվել ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Գործող կարգավորմամբ՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը: Այդ գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին: