կարևոր
946 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-05-05 20:10

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Երեւան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Երեւան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Երեւան: Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով:

Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումները կկայանան վաղը: Մայիսի 6-ի առավոտյան Լավրովը բանակցություններ կանցկացնի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Հանդիպումից հետո կլինի համատեղ ասուլիս: Ռուսաստանի արտգործնախարարը կհանդիպի նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նշենք, որ մյուս շաբաթ՝ մայիսի 10-11-ը, Լավովն աշխատանքային այցով կլինի Բաքվում:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Բանակցությունների գերակա թեման կլինի Արցախի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: