24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Երեւան: Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով:
Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումները կկայանան վաղը: Մայիսի 6-ի առավոտյան Լավրովը բանակցություններ կանցկացնի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Հանդիպումից հետո կլինի համատեղ ասուլիս: Ռուսաստանի արտգործնախարարը կհանդիպի նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նշենք, որ մյուս շաբաթ՝ մայիսի 10-11-ը, Լավովն աշխատանքային այցով կլինի Բաքվում:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Բանակցությունների գերակա թեման կլինի Արցախի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: