կարևոր
898 դիտում, 6 օր առաջ --> 2021-05-05 09:15

Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երևան-Ստեփանակերտ ճանապարհին. «Իրավունք»

Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երևան-Ստեփանակերտ ճանապարհին. «Իրավունք»

«Երևան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռու­սական խաղաղապահ պահակակետե­րում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դե­մոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառ­ման մեջ նշել է, թե հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողու­թյան տակ:

Խաղաղապահները կանգ­նեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց և բեռնախցիկը: Իսկ Շուշիի մոտ տեղակայված պահա­կակետում առհասարակ ստուգումներ չեն անում: Արցախցիներն ասում են, որ այդ «պոստում» մեքենաների զննումը հղի է միջադեպերով, մի քանի դեպք է արձանագրվել, երբ ադրբեջանցիները ռեպլիկներ են արձակել, և ընտանիքով երթևեկող տղամարդկանց մի կերպ են սանձել ռուս խաղաղապահները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։