կարևոր
370 դիտում, 6 օր առաջ --> 2021-05-05 09:11

Այսօր մայիսի 5-ն է․ 1994 թ. այս օրը Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է Բիշկեքյան արձանագրությունը հրադադարի մասին

Այսօր մայիսի 5-ն է․ 1994 թ. այս օրը Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է Բիշկեքյան արձանագրությունը հրադադարի մասին

Մայիսի 5, տարվա 125-րդ (նահանջ տարիներին՝ 126-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 240 օր։

  • 1818 թ. – ծնվել է Կարլ Մարքսը, գերմանացի նշանավոր փիլիսոփա, տնտեսագետ, Մարքսիզմի հիմնադիրը (մահ. 1883 թ.)։
  • 1821 թ. – մահացել է Նապոլեոն Բոնապարտը, Ֆրանսիայի կայսր, զորակալ (ծն. 1769 թ.)։
  • 1921 թ. – Կոկո Շանելը հանրությանը ներկայացրեց Chanel No. 5 օծանելիքը։
  • 1949 թ. – 10 եվրոպական երկրներ համաձայնագիր ստորագրեցին Եվրոպայի Խորհուրդ ստեղծելու մասին։
  • 1951 թ. – Մեծ Բրիտանիայում ցուցադրվեց առաջին հատուկ խաղերի համար պատրաստված Nimrod համակարգիչը։
  • 1972 թ. – մահացել է Մարտիրոս Սարյանը, հայ մեծանուն նկարիչ (ծն. 1880 թ.)։
  • 1994 թ. – Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է Բիշկեքյան արձանագրությունը հրադադարի մասին։
  • 2004 թ. – Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվեց 104 միլիոն դոլարով։
  • 2009 թ. – Վրաստանում ռազմական խռովության փորձ արվեց։