կարևոր
610 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 22:00

Դատավոր Արտակ Թադեւոսյանը հրաժարական է ներկայացրել

Դատավոր Արտակ Թադեւոսյանը հրաժարական է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշում է ընդունել, որով Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանի լիազորությունները համարվել են դադարած։ Դատավորը հրաժարական է ներկայացրել ապրիլի 30-ին։

Թադեւոսյանը 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: