կարևոր
583 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 21:46

Մեկնարկում է վիրավոր զինվորների համար իրականացվող Սոցիալական վերաինտեգրման դրամաշնորհային ծրագիրը

Մեկնարկում է վիրավոր զինվորների համար իրականացվող Սոցիալական վերաինտեգրման դրամաշնորհային ծրագիրը

  
«Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպությունը եւ «Ազնավուր» հիմնադրամը սկսում են համատեղ ծրագիր, որով Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինվորները, կամավորները կրթություն են ստանալու եւ բիզնես ծրագրեր են իրականացնելու:

Ծրագրի շրջանակում դրամաշնորհներ են տրամադրվելու վիրավոր զինվորներին՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար: Բացի բիզնես գաղափարների ֆինանսավորումից, վիրավոր զինվորներն անցնելու են նաեւ մասնագիտական կողմնորոշում, վերապատրաստում, ստանալու են բիզնես խորհրդատվություն, սովորելու են բիզնես վարելու հմտություններ: Հաստատված յուրաքանչյուր նախագիծ կֆինանսավորվի առավելագույնը 5000 եվրոյի չափով, իսկ իրականացման համար կտրվի առավելագույնը 12 ամիս ժամանակ։

Ծրագրին կարող են դիմել Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինծառայողներն ու կամավորականները, ինչես նաեւ նախորդ տարիներին վիրավորում ստացած նախկին զինծառայողները: Ի դեպ դիմում-հայտերի ընդունումը սկսվում է 2021 թվականի մայիսի 4-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 15-ն է:

Կարող եք այս հղումով ներբեռնել հայտադիմումը, կարդալ մանրամասն տեղեկությունները դիմելու կարգի և պահանջների վերաբերյալ՝ https://bit.ly/3b1obcH

Լրացված հայտադիմումը պետք է առձեռն հանձնել Զինվորի տան «Մեկ պատուհան» ծրագրին /Աբովյան 58/ կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected]

Հարցերի համար՝ 093982849