կարևոր
490 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 21:20

Չարենցավանում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Կոնջորյանի հիշատակին նվիրված հուշաքար է տեղադրվել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Չարենցավանում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Կոնջորյանի հիշատակին նվիրված հուշաքար է տեղադրվել:

6 ամիս Հոկտեմբերյանում ծառայելուց հետո Վարդանը 2020 թվականի հուլիսից, պատերազմից ընդամենը 3 ամիս առաջ ծառայության է անցել Ֆիզուլիում (Վարանդայում):

«Պատերազմի ընթացքում ոչինչ չէր պատմում»,-ասում են ծնողներն ու հավելում, որ զանգելու ժամանակ էլ միայն ծառայության մեջ գտնվող մյուս ընկերներից է հարցրել: Մայրը պատմում է՝ նպատակներ շատ ուներ. կիսատ էր թողել ուսումը, սակայն ցանկանում էր ծրագրավորող դառնալ:

Ծնողները 64 օր հետո են միայն գտել որդու մարմինը: Թեեւ ցավը մեծ է, սակայն այժմ ապրում են նրանով, որ հերոսի ծնողներ են: Վարդան Կոնջորյանը զոհվել է 19 տարեկան հասակում հոկտեմբերի 13-ին անօդաչուի հարվածից:

Մանրամասները՝ տեսանյութում։