կարևոր
3049 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-04 20:52

Ռազմագերիները Հայաստան են վերադարձել բացառապես Ռուսաստանի կառավարության, ՌԴ ՊՆ-ի և անձամբ գեներալ Մուրադովի ջանքերով. Բորիս Ավագյան

Ռազմագերիները Հայաստան են վերադարձել բացառապես Ռուսաստանի կառավարության, ՌԴ ՊՆ-ի և անձամբ գեներալ Մուրադովի ջանքերով. Բորիս Ավագյան

Րոպեներ առաջ Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը: Մուրադովի գլխավորությամբ Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 3 հայ ռազմագերի։ 

«Ռազմագերիները Հայաստան են վերադարձել բացառապես Ռուսաստանի կառավարության, ՌԴ ՊՆ-ի և անձամբ գեներալ Մուրադովի ջանքերով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԻ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը: 

Շուրջ 7 ամիս ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած զինծառայողներն են Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը, Սեյրան Թամրազյանը։ Այս պահին նրանք տեղափոխվել են հիվանդանոց՝  բժշկական ստուգման: