կարևոր
466 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 19:54

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամի նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։