կարևոր
1117 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 19:33

Մուրադովի ինքնաթիռը Բաքվից վերադառնում է

Մուրադովի ինքնաթիռը Բաքվից վերադառնում է

Երևանից Բաքու մեկնած ռուսական ռազմական ինքնաթիռը Բաքվից վերադառնում է։ Ինքնաթիռի չվերթը flightradar24-ից ճշտել է «Փաստինֆո»-ն:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ ժամեր առաջ Երեւանից Բաքու է ուղևորվել ՌԴ զինված ուժերի ռազմական ինքնաթիռ, որով Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ավելի ուշ հատնի դարձավ, որ Ադրբեջանում պահվող ևս երեք գերի վերադառնում է հայրենիք։ ԱՀ ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ հայրենիք են վերադառնում Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը, Սեյրան Թամրազյանը։