01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ մայիսի 4-ին, Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան երկու ահաբեկչի դատապարտեց ցմահ ազատազրկման։
Սիրիայի քաղաքացիները մեղադրվում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար:
Նշենք՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, մեկնարկել է Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը։