կարևոր
397 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 18:52

Բանակի մասին Փաշինյանի փոփոխվող հայտարարությունները․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

  
2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմից հետո, շատ է խոսվում մեր բանակի մարտունակության, կայացվածության, զինված ու պատրաստված լինելու կամ չլինելու մասին: Ու շատ հաճախ այդ մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը:

Համեմատության համար փաստենք, որ նրա՝ իշխանության գալուց հետո հունվարի 28-ին նա իր ուղերձում օգտագործել է «Հայոց փառապանծ բանակ» արտահայտությունը, 2020 թվականին փաստել, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է Հայոց բանակի ուժերի վրա:

Տավուշյան մարտերից հետո զինված ուժերի կայացվածության ու հզորության մասին Փաշինյանն առավել հեռուն գնացող հայտարարություններ էր անում:

Պատերազմից հետո, սակայն զինված ուժերի վերաբերյալ Փաշինյանի ձեւակերպումներն ու տոնայնությունը լրիվ այլ են:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: