կարևոր
2431 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-04 16:15

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի պաշտոնավարելու. այս ամենը հանցագործության դրսևորման հատկանիշ է. Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի պաշտոնավարելու. այս ամենը հանցագործության դրսևորման հատկանիշ է. Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ակցիա էր իրականացնում կառավարության շենքի դիմաց. նա պնդում է՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի շարունակել պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում։

«Նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո, երբ նախագահն այդ ընդունում է և դրա արդյունքում ընդունում է նաև Կառավարության հրաժարականը՝ նա այլևս վարչապետի պաշտոնում լինելու որևէ իրավունք չունի և Սահմանադրության այն դրույթը, որով սահմանվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, մինչև նոր Կառավարության ձևավորումը, հասկանալիորեն վերաբերվում է Կառավարության մյուս բոլոր անդամներին, որոնք հրաժարական չեն ներկայացրել:

«Մենք տեսանք ցավալի իրողություն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները, ներկայացել է Կառավարության շենք, կայացրել է իր լիազորություններից բխող որոշումներ, նշանակումներ է կատարել, որը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման հատկանիշ է»,-նեկայացրեց Ղազարյանը:

Էդգար Ղազարյանը հույս ուներ, թե Նիկոլ Փաշինյանը կգա ու կհանդիպի իրեն ու կքննարկեն նրա հետ այդ հարցը։ Կառավարությունից, սակայն, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ որևէ պաշտոնյա չմոտեցան նրան:

«Երեկ տեղի ունեցած վարչապետի ընտրությունները թարմացրել է անօրինությունների շարքը, երբ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն կողմ էր միայն մեկ պատգամավոր: Վերջինս նշեց՝ եթե վարչապետի թեկնածուին ընդամենը մեկ անձ է քվեարկում, ստացվում է, որ խորհրդարանը դեմ է նրան, իսկ եթե դեմ է, ապա տվյալ անձը խորհրդարան մտնելու իրավունք չունի»:

Նա ասաց, թե գրավոր դիմելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու վաղը՝ ժամը 10։00-ին, ինքը նույն առաքելությամբ, նույն խնդրով կգնա նախագահի նստավայր։

«Ինչու առավոտյան ժամը տասին, որովհետև նախագահը ժամը 9-ից աշխատում է ու, որպես կանոն, ինքը թերթ է կարդում, մամուլին է հետևում, նոյեմբերի 10-ին էլ է այդպես եղել, ու, կարծում եմ, ժամը տասին մենք կարող ենք նախագահին հանդիպել, եթե ինքը ընդունի», - նշեց Ղազարյանը։