կարևոր
466 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 14:51

Պաշտոնական Բաղդադը բողոքում է Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ օրերս Իրաքի հյուսիսային շրջաններ կատարած այցից

Պաշտոնական Բաղդադը բողոքում է Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ օրերս Իրաքի հյուսիսային շրջաններ կատարած այցից

Բաղդադում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրաքի արտգործնախարարություն:

Պաշտոնական Բաղդադը բողոքում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ օրերս Իրաքի հյուսիսային շրջաններ կատարած այցից:

Իրաքի արտգործնախարարությունն իր բողոքի նոտայում ընդգծել է՝ Բաղդադը կտրականապես մերժում է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի ինքնիշխանության շարունակական խախտումները: Իրաքը նախկինում էլ բազմիցս քննադատել է Անկարայի ռազմական ներկայությունն իր տարածքում:

Նշենք, որ Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ ցամաքային զորքերի հրամանատարի ուղեկցությամբ, Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայան էր այցելել անցած հանգստայն օրերին՝ վերահսկելու Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականացվող ռազմական գործողությունները: Այցն Իրաքի իշխանությունների հետ համաձայնեցված չէր: