30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Բաղդադում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրաքի արտգործնախարարություն:
Պաշտոնական Բաղդադը բողոքում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ օրերս Իրաքի հյուսիսային շրջաններ կատարած այցից:
Իրաքի արտգործնախարարությունն իր բողոքի նոտայում ընդգծել է՝ Բաղդադը կտրականապես մերժում է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի ինքնիշխանության շարունակական խախտումները: Իրաքը նախկինում էլ բազմիցս քննադատել է Անկարայի ռազմական ներկայությունն իր տարածքում:
Նշենք, որ Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ ցամաքային զորքերի հրամանատարի ուղեկցությամբ, Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայան էր այցելել անցած հանգստայն օրերին՝ վերահսկելու Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականացվող ռազմական գործողությունները: Այցն Իրաքի իշխանությունների հետ համաձայնեցված չէր: