կարևոր
469 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 13:39

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Նիստին Քոչարյանն ու Գևորգյանը ներկա չէին։

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իր պաշտպանյալն առողջական խնդիր ունի, ստացիոնար բուժում է ստանում:

Նրա խոսքով՝ բուժող բժշկի բանավոր խոսքի համաձայն՝ բուժումը կտևի մոտավորապես 10-14 օր։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ եթե դատարանը գտնի, որ իր պաշտպանյալի ներկայությունը պարտադիր է, ինքը 10 րոպե ընդմիջում կխնդրի, որ Քոչարյանը դատարան ներկայանա։

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մայիսի 11-ը՝ ժամը 13։00-ն։