կարևոր
385 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 13:01

Մեխիկոյում մետրոկամուրջ Է փլվել գնացքի անցնելու ժամանակ

Մեխիկոյում մետրոկամուրջ Է փլվել գնացքի անցնելու ժամանակ

Ողբերգական պատահար է տեղի ունեցել Մեքսիկայի մայրաքաղաքում:

Մեխիկոյում մետրոկամուրջը փլուզվել է, երբ դրա վրայով գնացք էր անցնում: Գնացքի մի քանի վագոն էլ ընկել է ներքեւում գնտվող բանուկ ճանապարհի վրա՝ ջարդուփշուր անելով առնվազն մեկ մեքենա:

Վթարի հետեւանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, 70 վիրավոր կա: Տեղի իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Փլատակների տակ դեռ մարդիկ կարող են լինել:

Որոնողա-փրկարարական աշխատանքները ընթացքի մեջ են: