կարևոր
304 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 12:34

24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք

24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք, ապաքինվել է 1 206 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 313 742 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 295 458:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 183 անձ: