կարևոր
1420 դիտում, 1 շաբաթ առաջ --> 2021-05-04 12:11

Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որն Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, թուրք հրոսակներն այս օրերին պղծել են գերեզմանատունը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ թշնամու վայրագության մասին հերթական անգամ հավաստող այս իրողության մասին հայտնել են ռուս խաղաղապահներին, ովքեր մոտ օրերս պետք է այցելեն և անձամբ տեսնեն կատարվածը։

«Հնարավոր է, որ թշնամին քարուքանդ արած լինի ողջ գերեզմանատունը»,- նշել է նա։