կարևոր
1663 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-04 11:51

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, ընթանում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը:

Մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին: Հայցադիմումը ներկայացվել է մարտի 1-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:

Խոսքը Քոչարյանի հասցեին արված այն հայտարարությունների մասին է, որոնք Մանուկյանն արել է 2019 թվականին լրատվականներից մեկի եթերում։