12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ. համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում:
Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ Լուսինե Ալեքսանյան - վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Հայկ Կեսոյան - վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գոռ Ալեքսանյան - վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ։