Les journalistes nous informent.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) May 3, 2021
Continuons à nous battre pour qu'ils restent libres partout dans le monde. Continuons à nous battre pour les protéger. Continuons à nous battre contre la désinformation qui menace nos démocraties. Pour la paix, la justice, les droits humains. https://t.co/I9NhhFB1YZ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջազգային հանրությանը կոչ է անում պաշտպանել լրագրողներին։
«Լրագրողները մեզ տեղեկացնում են։ Եկեք շարունակենք պայքարել, որպեսզի նրանք ազատ մնան ամբողջ աշխարհում։ Շարունակենք պայքարը, որպեսզի պաշտպանենք նրանց։ Եկեք շարունակենք պայքարը ապատեղեկատվության դեմ, որը սպառնում է մեր ժողովրդավարությանը։ Հանուն խաղաղության, արդարության, մարդու իրավունքների»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ֆրանսիայի նախագահը։
Ինչպես հայտնել են Ելիսեյան պալատում, Մակրոնը նման հայտարարությամբ է հանդես եկել Վինդհուկում անցկացվող մամուլի ազատության համաշխարհային համաժողովի ընթացքում: Այն նախաձեռնել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ Նամիբիայի կառավարության հետ համատեղ։
Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր, որ կորոնավիրուսի պանդեմիան մեծ բացասական ազդեցություն է ունեցել համաշխարհային ԶԼՄ-ների 90 տոկոսի ֆինանսական իրավիճակի վրա: Նա նաեւ նշել է, որ մեդիայի թվայնացումը կտրուկ փոփոխություններ է մտցրել անկախ ԶԼՄ-ների տնտեսական կայունության մեջ, բացասական ազդեցություն է ունեցել դրանց բազմազանության վրա, քանի որ դրանք առցանց հարթակներից և գովազդատուներից կախվածության մեջ են ընկել: Այս ամենը, Ազուլեի կարծիքով, հարված է հասցրել մարդկանց որակյալ տեղեկատվություն ստանալու իրավունքի վրա։