կարևոր
1261 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-03 21:39

Արցախում սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրգործով հարցաքննվել է 28 պատգամավոր

Արցախում սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրգործով հարցաքննվել է 28 պատգամավոր

ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական այլ գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ, զննություններ, փաստաթղթեր եւ տեղեկություններ ստանալու համար հարցումներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։

Որպես վկա հարցաքննվել է  ԱՀ Ազգային ժողովի քսանութ պատգամավոր, իսկ 01․05․2021թ․՝  նաեւ ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։

Վերոհիշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։