կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-03 19:29

Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացի է ընկել և մահացել

Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացի է ընկել և մահացել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 3-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ 

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ 14-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ Մ. Խ.-ն (ծնված 1980 թ․) ընկել է շենքի 1-ին հարկում գտնվող չշահագործվող պոլիկլինիկայի տանիքին։

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Մ. Խ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: