Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ մայիսի 2-ին Արաատի մարզում ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների և վարոդների ինքնությունը:
Shamshyan.com-i հաղորդմամբ, պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 26-ամյա Մանուկ Մ.-ն, իսկ ВАЗ 21099-ը վարել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 37-ամյա Արման Ա.-ն:
Տեղում վրաերթի հետևանքվ մահացածներն են՝ Բաղրամյան գյուղի բնակիչներ, 53-ամյա Անահիտ Ե.-ն և 60-ամյա Անուշիկ Կ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթից հետո Ford Transit-ի վարորդ Մանուկ Մ.-ն կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին: