կարևոր
1702 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-03 18:19

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 22.00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: