կարևոր
2002 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-03 17:21

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին:

«Քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում հիմա հատկապես ՀՅԴ ներկայացուցիչների նկատմամբ, որն անիմաստ է, մեզ չեն կարողանալու վախեցնել, լռեցնել, պայքարելու ենք այս չարիքին հեռացնելու համար: Այս ամենը բացարձակ հիմք չունեցող մեղադրանքներ են»,-ասաց Սարգիս Կարապետյանը։

Նշենք, որ ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանի խափանման միջոցը ևս ընտրվել է ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին:

Հիշեցնենք, նաև, որ ապրիլի 28-ին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց: Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց ընտրվեց կալանավորումը 2 ամսով: Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։