24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն' ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր' Արթուր Ստեփանյան) արդար և օբյեկտիվ դատական ակտի համար։
Այլեւս իրողություն է, որ Արմեն Գևորգյանը կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ, իսկ պատգամավորին և փաստաբանին պետք է հարց հղել Ադրբեջանի լրտես հանդիսացող անձի խոսքերը տարածելով ինչ խնդիր են լուծել»։