Տարոն Մանուկյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին:
«Սա քաղաքական հետապնդման հերթական փորձ է, որը իր արդյունքը չի տալու: Ամոթ է այս պայքարից հետ կանգնելը»,- նշեց Տարոն Մանուկյանը և հավելեց, որ սա քաղաքական պայքար չէ, սա պայքար է արժանապատվության համար և մեր տեսակի համար։
Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը Քննչական կոմիտեից ծանուցագիր էր ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: