կարևոր
1510 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-03 15:44

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտեցել է 20 միլիոնին

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտեցել է 20 միլիոնին

Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունն անցած օրն արձանագրել է կորոնավիրուսով ախտահարման 368 147 դեպք, համավարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 19 925 604-ի: Կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը 24 ժամում ավելացել է 3 417-ով եւ կազմել 218 959:

Հիվանդացության օրական ցուցանիշը փոքր-ինչ նվազել է. նախօրյակին արձանագրվել էր 392 488 նոր դեպք, իսկ մայիսի 1-ին՝ 401 993, ինչը դարձել է համաշխահային ռեկորդ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ապաքինված հիվանդների քանակը մեկ օրում աճել է 300 732-ով՝ մինչեւ 16 293 003:

Բուժման փուլում է գտնվում 3 413 642 հիվանդ, ինչը 63 998-ով ավելի է, քան մեկ օր առաջ: Երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 1 210 347 քաղաքացի, պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 157 198 207:

Հնդկաստանը մնում է աշխարհի առաջատարներից մեկը բնակչության պատվաստման արագության գծով: