կարևոր
1516 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-03 15:39

«SOS» հաղորդման համահեղինակ Վիլեն Գայֆեջյանը դառնալու է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

«SOS» հաղորդման համահեղինակ Վիլեն Գայֆեջյանը դառնալու է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կդառնա Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ: 

Գայֆեջյանը ավագանու մանդատը կստանա նախորդ շաբաթ մանդատը վայր դրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանի փոխարեն: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ջավախյանն իր լիազորությունները դադարեցնելու որոշման մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Վիլեն Գայֆեջյանի աշխատանքային գործունեության մասին հայտնի է միայն, որ բլոգեր է, վարել է «SOS» աղմկահարույց հաղորդաշարը: Ծնվել է 1992 թվականի հունիսի 5-ին, Երևանում: