կարևոր
1915 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-03 15:09

ՀՅԴ անդամներ Տարոն Մանուկյանն ու Սարգիս Կարապետյանն կանչվել են Քննչական վարչություն

ՀՅԴ անդամներ Տարոն Մանուկյանն ու Սարգիս Կարապետյանն կանչվել են Քննչական վարչություն

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: 

Լրագրողների հետ զրույցում Տարոն Մանուկյանը նշեց, որ ինքը մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։

«Բնականաբար, մեղադրանքին համաձայն չեմ, սա հերթական քաղաքական բռնություն կիրառելու, մեզ լռեցնելու փորձն է, որն ապարդյուն է լինելու, նրանք իրենց նպատակին չեն հասնելու»,-ասաց նա։

Ամոթ այս պայքարից հետ կանգնողին, նշեց Տարոն Մանուկյանը, քանի որ սա քաղաքական պայքար չէ, սա պայքար է արժանապաևտվության համար և մեր տեսակի համար։