կարևոր
3517 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-03 12:40

Փաշինյանը զգուշացրեց, որ ընդդիմության վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ, եւ արտահերթ ընտրությունները չեն կայանա

Փաշինյանը զգուշացրեց, որ ընդդիմության վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ, եւ արտահերթ ընտրությունները չեն կայանա

Վարչապետի ընտրության մասին թե՛ Լիլիթ Մակունցի, թե՛ Նիկոլ Փաշինյանի ելույթները եղել են շատ կարճ՝ մի քանի րոպե. նրանք պարզապես հիշեցրել են մյուս ուժերին իրենց պայմանավորվածության մասին. այն է, որ մյուս խմբակցությունները պետք է թեկնածու չառաջադրեն, միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է երկու անգամ չընտրվի, որ հնարավոր լինի արձակել Ազգային ժողովը եւ գումարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Փաշինյանն իր ելույթում զգուշացրել է ընդդմադիր խմբակցություններին, որ եթե վարչապետի երկրորդ ընտրության ժամանակ՝ մեկ շաբաթից, նրանք այլ թեկնածու առաջադրեն, ապա Իմ քայլը խմբակցությունը կընտրի վարչապետ, եւ արտահերթ ընտրությունները չեն կայանա: Այսքանն էր Փաշինյանի ելույթը՝ վարչապետի թեկնածուի կարգավիճակում, իրեն հատկացված ժամանակը նա օգտագործել է՝ արդեն որպես վարչապետի պաշտոնակատար խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստման կարեւորության մասին:

Վարչապետի թեկնածուին հարցեր տալու համար հերթագրվել է ընդամենը 5 պատգամավոր: