կարևոր
2326 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-03 12:09

Որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի շրջանում

Որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց դիերի որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 1552 դի։ 

Որոնողական աշխատանքների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել աճյունների փոխանակում։